ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքի եթերում հայտնվել է՝ ճակատին մոխրի խաչով, որը խորհրդանշում է կաթոլիկների Մեծ պահքի սկիզբը։
Ռուբիոն դավանում է կաթոլիկության։ Հանդիսատեսների հետ հանդիպումից առաջ նա մասնակցել է պատարագի։ Հեռուստաալիքը նշել է, որ կրոնական խորհրդանիշով քաղաքական գործչի հայտնվելը հազվադեպ երևույթ է այդ մակարդակի պետական գործչի համար։
ԱՄՆ պետքարտուղարի ժեստը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել: