«Գարնանային սրացումներ» Քոչարյան-Սարգսյան թիմում․ մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև սկսված տարաձայնությունները, որոնք ավելի քան տասնամյա պատմություն ունեն վերջին շրջանում դուրս են եկել ներքին խոհանոցից ու դարձել հանրային։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության հանրապետական պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ըստ էության, հրաժարվեց պատասխանել մեր հացին, թե ինչի՞ց սկսվեց հանրային փոխհրաձգությունները այս երկու թիմերի միջև և ինչո՞ւ էին 2008 թվականից սկսած զբաղվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակաքարոզով, կեղծիքների և ստերի տարածմամբ՝ ինչպես պնդում են քոչարյանական թևից։

Հայկ Մամիջանյանը չհամաձայնեց ձևակերպմանը թե խորհրդարանական երկու խմբակցությունների միջև կա խզում։ Ապա հերթական մեղադրանքները ներկայացրեց Քոչարյանին ու նրա թիմին։

Մամիջանյանն ասաց, որ ամեն ինչ կանեն հզոր հայրենիք ունենալու համար՝ թե այդ գործում իրենց ով կօգնի, կամ ով կխանգարի՝ կդատի պատմությունը։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավոր նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը իր բացման խոսքում ևս անդրադարձավ Քոչարյան- Սարգսյան հեռակա բանավեճին։

Ըստ Վարդանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը դարձավ կատալիզատոր այս հարցում։ Ապա՝ անցավ մեղադրանքների՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեջ։

Նախկին դաշնակցականն ապա փնտրեց ու հեղափոխության մեջ արտաքին հետք գտավ։

Հանրապետականները մեղադրում են քոչարյանականներին Սերժ Սարգսյանի և նրա իշխանության նկատմամբ 2008 թվականից ի վեև ստեր կեղծիքներ տարածելու մեջ։ Քոչարյանակններն էլ իրենց հերթին են նույն մեղադրանքները ներկայացնում հանրապետականներին։ Աղվան Վարդանյանը ևս այդկերպ հակադարձեց հանրապետականների մեղադրանքներին։

Կառավարող ուժից անդրադառնալով նախկին նախագահների տարաձայնություններին նշեցին, որ առանձնապես չեն ցանականում մեկնաբանել Քոչարյան-Սարգսյան բանավեճերին։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ