«Մակրոնն ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը». Լավրով

Մակրոնը շարունակում է Նապոլեոնի գործն ագրեսիվ կերպով՝ քողարկելով իր իրական մտադրությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ի տարբերություն իր նախորդների՝ Նապոլեոնի, Հիտլերի, ովքեր նույնպես ցանկանում էին կռվել Ռուսաստանի դեմ, պարոն Մակրոնն այնքան էլ ճկուն չի գործում»,- նշել է Լավրովը։

«Որովհետև նրանք բացեիբաց ասում էին՝ «Մենք պետք է նվաճենք Ռուսաստանը, մենք պետք է հաղթենք Ռուսաստանին», և նա, ըստ երևույթին, նույնն է ուզում, բայց, չգիտես ինչու, ասում է, որ պետք է կռվենք Ռուսաստանի դեմ, որպեսզի նա չհաղթի Ֆրանսիային, որ Ռուսաստանը սպառնալիքներ ստեղծի Ֆրանսիայի և Եվրոպայի համար», — պարզաբանել է Լավրովը:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահի՝ իր ժողովրդին հղված ուղերձը Լավրովն անվանել է «նյարդային և բավականին ընդարձակ»։
Մակրոնն իր ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար՝ կոչ անելով քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն փոխել է իր դիրքորոշումն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգթոնի առաջատար դերի վերաբերյալ։

«Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար»,- հակադարձել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ