Մարտի 6-ին՝ ժամը 11:25-ի սահմաններում, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, որը 3-րդ հարկում գտնվող դասարաններից մեկի պատուհանից ընկել է:
Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային և տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները: