Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արարատ քաղաքի պոլիկլինիկայում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը: