Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ «Լույս» հիմնադրամով գնացածների 80 տոկոսը ետ չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացածների 40 տոկոսը չի եկել:
Վարչապետը՝ Կառավարության անդամներին կոչ արեց գույքագրել «լավ կանխավարկածով արված ծրագրերը»։
«Եկեք գնանք՝ միկրոբիզնեսից սկսած, գույքագրենք, տեսնենք՝ ինչ է դարձել։ Մենք ի՞նչ ենք արել. ուզեցել ենք մարդկանց լավություն անել, որ լավ պայմաններում աշխատեն և պետությանը ներդրում անեն, միլիարդավոր, կտրտել, 25 կտոր են դարձրել, որ իրենք լինեն միկրոբիզնես։ Մենք չենք կարող այլևս այս պրակտիկան շարունակել։ Ես չեմ հիշում, որ ժպիտով ոգևորված, արված որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը քցում են մեջը, հենց դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նկատեց՝ ներդրում անողները թող երկարաժամկետ անեն. «Համաձայն չեմ, որ արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ ստեղծենք»։