Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա իստում հայտարարեց, որ խթաններ են ուզում ստեղծել, սակայն խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ շահառուին չեն կարողանում տեղ հասցնել, որ այդ որոշումը իրենց մասին է:
Վարչապետը կարևորեց կառավարության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը., քանի որ ըստ նրա՝ մենք ունենք այդ պրոբլեմը, որին ինքը՝ վարչապետն ամեն օր բախվում է:
«Ամեն օր բախվում եմ այդ պրոբլեմի հետ, ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, զարմացած արձագանքների հետ՝ ո՞նց, տենց բան կա՞, տենց բան կա՞։ Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, այստեղ ասվեց, վերջ՝ բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսեցինք, բոլորն իմացան, հեռուստատեսությամբ խոսեցինք, ասուլիսում խոսեցինք, բոլորն իմացան։
Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ վարչապետն այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, միջուկային ինչ ռեակտոր կա տեղադրված և այլն, և այլն»,— նշեց վարչապետը՝ հավելելով, որ երբ նման մի լուր տեղադրեն, միլիարդավոր դիտումներ կունենա. «Երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքրի»։