KF-16-ը պատահաբար ութ ռումբ է նետել Հարավային Կորեայի բնակելի թաղամասի վրա

Առնվազն յոթ մարդ վիրավորվել է Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում այն բանից հետո, երբ վարժանքների ժամանակ արձակված արկը դիպել է բնակելի շենքին։

Աայս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ ռումբերն արձակվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:05-ին՝ վնասելով յոթ տուն, այդ թվում՝ եկեղեցու շենքը:

Տուժած յոթ բնակիչներից չորսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները հետաքննություն են սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ութ MK-82 ռումբ է նետվել KF-16 կործանիչի կողմից հեռահար վարժանքների ժամանակ:

«Մենք ցավում ենք արկերի աննորմալ անկման հետևանքով բնակելի շենքերի վնասման դեպքի համար, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ տուժածների փոխհատուցման հետ կապված»,-հայտնել են BBC-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ