Մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։
Միջոցառմանը հետևեց հյուրերի համար կազմակերպված ընդունելություն։