Պարզվել են գնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով մահացածների և վիրավոր երեխաների ինքնությունները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ երկու վիրավորներն անչափահաս են, առողջական վիճակները գնահատվում է ծայրահեղ ծանր:զոհեր և վիրավորներ կան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արարատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը:

Ողբերգական պատահարի հետևանքով մահացածել են «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռաֆիկ Սարգսյանը, նրա կինը, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։

Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մանրամասներ էր հայտնել մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման դեպքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ