Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան -Ռոբերտ Քոչարյա հեռակա բանավեճին։
🛑 Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «բոշա-փչացած» վիճաբանությանը խոհանոցից պոչը ջարդած շերեփի պես միացավ նաև փեսա Միշիկը։
‼️ Կողմերից մեկը մյուսին համարում է բոշա՝ մեղադրելով 2018-ին իշխանությունը Փաշինյանի տալու համար։
‼️ Մյուսը կողմը՝ հակառակ կողմին համարում է փչացած՝ մեղադրելով 2021-ի ընտրությունները տանուլ տալու ու իշխանությունը չվերցնելու համար։
✅ Զավեշտի վերածված «բոշա-փչացած» այս պայքարում սակայն 2 կողմն էլ փչացած են, քանզի մինչ օրս չհասկացան՝ իշխանությունը տվողն ու վերցնողը միմիայն ժողովուրդն է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։