Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արձանագրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք պատրաստ ենք օր առաջ բացել, կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկում»։ Նաև դրա տրամաբանության մեջ Ադրբեջանին կոնկրետ առաջարկներ ենք արել։

Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց՝ հարցը միայն Ադրբեջանի մասին և մասով չէ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ավելի լայն խոսակցություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ