«Հղի կին է մահացել ձեր շարասյան կողմից, ոչ բարոյական ոչ քաղաքական պատասխանատվություն ոչ ոք չի ենթարկվել»:
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործի մասին՝ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի… դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունե՞ք, որ ես միջամտություն եմ արել գործին: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»:
Կառավարության ղեկավարը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին՝ այդ համատեքստում նշելով՝ պատգամավորի՝ այս թեմայով «հարցը իրեն ուղղված չէ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: