Ռազմավարական որոշում կա, որ առաջիկայում պետք է թվայնացման, և հետևաբար, որպես հետևանք անկանխիկ շրջանառության վրա դնենք ավելի մեծ շեշտ։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեմ, ասում են՝ դրանից բանկերը ավելի շատ փող են աշխատում, է, սրանից էլ է ինչ-որ կառույցներ ավելի շատ գումար են աշխատում։ Երբ մարդը կանխիկը պահում է, ինքը գումար չի հաշվում, բայց դա ծախս է»,- ասաց նա։