ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը Հայաստանը որպես օրակարգ փորձելու է իրագործել. Փաշինյան

Հայաստանը վերջերս ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Նկատի ունենալով այն դառը փորձը, որ նման երկրների հետ ունեցել ենք, որքանո՞վ եք հույս հայտնում, որն այն կկիրառվի:

Պատասխանելով Իրանի պետական հեռուստաընկերության հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո զարգացնում է բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նորություն չեն, ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և ՀՀ-ն պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնի և փորձի իրագործել։

«Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»։

Դժվարությունը, խնդիրը Հայաստանը չէ, այլ ԱՄՆ-ն է, որը չի կատարում իր հանձնառությունները:

Այս դիտարկմանն ի պատասխան, վարչապետը նշել է.

«Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել»։

Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո:

«Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն»,- հարցին պատասխանել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ