Վարդան Oսկանյանը սադրիչ է. Ռուբեն Վարդանյանի և մյուսների վերադարձի համար քայլեր են արվում

Օրերս տեսաուղերձի ժամանակ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ այնտեղ գտնվող գերիներն ու պատանդները չեն վերադարձել Հայաստան:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովում անդրադառնալով Օսկանյանի հայտարարությանը, այն որակեց սադրանք:

Սիմոնյանը նկատեց՝ պետք չէ մոռանալ, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, որոնք տարբեր միջնորդներով, բանակցություններով ու հնարավորություններով հետ են վերադարձվել:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարությունների վերաբերյալ քննադատություններին, թե ո՞վ է Վարդանյանին Լեռնային Ղարաբաղ գործուղել, ի՞նչ նպատակով, սա էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին նման գործողությունների գնալ՝ դատավարություն սկսել, Սիմոնյանը ասաց՝ Ռուբեն Վարդանյանի գործուղված լինել-չլինելու հարցը չի փոխում այն հանգամանքը, որ նա մեր հայրենակիցն է, և ամեն ինչ պետք է արվի, որ վերադառնա հայրենիք:

Վերադառնալով Վարդան Օսկանյանի՝ Ադրբեջանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին առաջարկին՝ Սիմոնյանն ընդգծեց՝ Օսկանյանը 10 տարի հնարավորություն է ունեցել իր «փառահեղ» դիվանագիտությունը գործի դնելու համար:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել, իսկ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը մեծ մասամբ Ադրբեջանի դաշտում է։

Սիմոնյանը եզրափակեց, որ արդեն 15 համաձայնեցված կետ կա Ադրբեջանի հետ, որը, ըստ նրա, մեծ ձեռքբերում է։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ