ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցու տվյալ կա. Զարեհ Սինանյան

ԱՄՆ նոր ղեկավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել անօրինական այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում բազմաթիվ հայեր կան։

Այս մասին հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ ներկայում մոտ 2000 անձի տվյալ է հայտնի։

«Գիտենք 2000 անձի առկայության մասին, սակայն կարծում եմ, որ այդ թիվը նկատելի մեծ է։ Սա, ըստ երևույթին, առաջին խումբն է։ Թե նրանցից քանիսն են արտաքսվել Հայաստան, մենք դրանք իմանալու ոչ գործառույթներն ունենք, ոչ մեխանիզմները։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չունեն կարգավիճակ, իրավունք ԱՄՆ-ում գտնվելու համար։ Այդ մարդկանց Սփյուռք որակելը ճիշտ չէ։

Եթե նրանց դիտարկում ենք անձինք, որոնք անօրինական են գտնվել տվյալ երկրում ու վերադարձվում են Հայաստան, ուրեմն նրանց հարցերը մեր գերատեսչության իրավասության ներքո չեն։ Այդ հարցերի հետ կապված կա համապատասխան կառույց»,- ասել է Սինանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ