Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ում, որը վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակման թեմային: Հոդվածում Փաշինյանը մատնացույց է անում ապաշրջափակման հարցում Հայաստանի առաջարկած տարբերակները և նշում է, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության լուծված է՝ բացառությամբ Ադրբեջանի համաձայնության, միևնույն ժամանակ վարչապետը հարց է տալիս, թե ինչո՞ւ է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
«Հավանաբար համաշխարհային հանրության հետ երկխոսության մեջ է, այլապես իմաստն անհասկանալի է։ Հիմա լավ կլիներ՝ ոչ մեկը համաձայն չլիներ, Ադրբեջանը համաձայն լիներ, բայց Ադրբեջանը համաձայն չէ։ Մեր այդ խոսույթը երևի թե պետք է պահվի նույն համաշխարհային հանրության համար, նաև հավանաբար նրանց համար, ովքեր դաշնակիցներ են, որոնք նաև պահանջում են, մանավանդ Թրամփի խաղաղության կերտչի այդ կերպարաստեղծ պարագայում»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Վարչապետը հոդվածում նաևր նշել է, որ հույս ունի Բաքվի անհամաձայնությունը պայմանավորված չէ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար։
Այս առնչությամբ Լևոն Շիրինյանն ասաց, որ դա միշտ էլ կա, այդպես է, ուժեղը․ «Եթե ուժեղն անկանխատեսելի է, ուրեմն այդպես կարող է լինել, բայց միջազգային հարաբերությունների այն ֆոնը, որն առաջացացել է հանրապետականների հաղթանակով, Թրամփի խաղաղարար լինելու պարագայով, կարծում եմ՝ շատ բարդ չէ»։
Խոսելով նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջև վերջին շրջանի «փոխրհաձգության» մասին, քաղաքագետն ասաց․ «Երբ իշխանափոխության հարց դրեցին, անհիմն, հույսները դնելով Պուտինի վրա և Ռուսաստանի հզորության պատրանքի, իշխանափոխություն չեղավ, հիմա պիտի իրար ուտեն, գուցեև տնտեսական և այլ հարցերի բաշխման հարց ունեն, որովհետև մի բան, որ արդար քրտինքով չի ստեղծվել, միշտ էլ սեփականատեր կլինի, որտեղ մեկը մյուսից կուզի։ Նման հարցեր կան, բնական է դա պետք է ճաքի, բուրգը ճաքում է, չի կարող մնալ, որովհետև բախվեց ժողովրդի դիմադրությանը և իշխանության անտարբերությանը»,- հավելեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում