Խոսքի ազատության պաշտպանության նորօրյա մարտիկները բռնության կոչը ներկայացնում են խոսքի ազատություն. Ղազարյան (տեսանյութ)

«Վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպություններն իրենց զեկույցներում արձանագրում են Հայաստանի առաջընթացը խոսքի և մամուլի ազատությունում: Ճշմարտությունն այն է, որ աշխարհի նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում խոսքի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլ մարդկանց իրավունքները, և դա ժողովրդավար նորմ է», — ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ խոսքի ազատության պաշտպանության նորօրյա մարտիկները ատելության խոսքը, բռնության կոչը, անձի արժանապատվությունը նսեմացնող հայհոյախոսությունը ներկայացնում են որպես խոսքի ազատություն, «իսկ նման խոսույթի սահմանափակումը՝ խոսքի ազատության սահմանափակում: Սրանք նույն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ հետևել են, թե ինչպես է ՀՀ-ում ամեն քայլափոխի ճնշվում խոսքի ազատությունը: Խոսքի ազատության իրացումը չի կարող լինել խոսքի ազատության չարաշահման միջոցով մյուս քաղաքացիների անխախտելի իրավունքի հաշվին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ