ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը սոցցանցերի իր էջերում տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ աշխատանքային ընդմիջման ժամին հասցրել է գնալ ու վերցնել տեղեկանք հաշվառման մասին:
«Որպեսզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին լինենք մեր Սարիկի կողքին հենց ավագանու ցուցակում: Մեր քաղաքական թիմը մեր Սարիկի կողքին է, կհանդիպենք, նախընտրական քարոզարշավին, թեժ է լինելու»-հավելել է Բաղդասարյանը:
Նա նաև նշել է, որ Գյումրու արտահերթ ընտրություններին իրենց համար կարևոր է միասնական քաղաքական մոտեցումը։ Օրենսդիր և գործադիր մարմիններից «Քաղաքացիական պայմանագրից» ծնունդով գյումրեցիները՝ քաղաքական հանձնառությամբ, եզրափակելու են նախընտրական ցուցակը։