Գերիների վերադարձի խնդիրը ամենևին կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ.Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է

 Գերիների վերադարձի խնդիրը ամենևին կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ։

‼️ Անկախ նրանից, երբ վերջնականապես կհամաձայնեցվի ու կստորագրվի Խաղաղության պայմանագիրը, գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ։ Չենք սպասելու, թե երբ է համաձայնեցվելու Խաղաղության պայմանագիրը, որպեսզի պահանջենք գերիներին։

Հետևաբար սին են այն պնդումները, թե Հայաստանը չի զբաղվում գերիների վերադարձի խնդրով ու դրա համար հարցը ընդգրկված չէ Խաղաղության պայմանագրում։

✅ Գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ