Ստյոպա Սաֆարյանը գրառում է տեղադրել,որին կից գրել է.
Սա խայտառակ բան է. իրենց հայրենիքի (սիրում են այդպես կոչել Հայաստանը, չնայած այն իրականում սիրում են միայն սիրուն տեղերը գնալու, հաց ուտելու, բաժակաճառ ասելու ու սելֆի անելու համար) համար զենք չվերցրին, պատերազմի բեռը թողեցին կյանք չմտած 18-20 տարեկան տղերքի ու մնացածի վրա, ուրիշի պատերազմի համար հազարներով կոտորվել են։
Այն էլ’ ագրեսորի կողմից։ Թե բա’ մենք երեխասեր ազգ ենք…
Պիղծ ապրում ենք, հետո զարմանում, որ պատժվում ենք…
Ստորև գրառումը՝

Այս պահին բացահայտվել է 2243 զոհված հայի ինքնությունը (իրականում կա ավելի քան 3120 մարդ)։
Ավելի քան 8000 հայ վիրավորվել է։
Ավելի քան 40 հայ անհայտ կորած ու գերության մեջ էր։
Ենթադրում եմ, որ Ուկրաինայի կաղմից կռված և զոհված հայերի թիվը այսքան չէ, բայց կեսի չափ կլինի։ Այսինքն ավելին քան 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։
Սա հայության համար աղետ է, բացի մարդկային աղետից, սա նախ և առաջ գաղափարական մեծ աղետ է։
Տիգրան Բալոյան