Եթե ՀՀ որևէ զինվորական գնում է սահման, և հարց պետք է կանգնի իր կյանքի, գերի ընկնելու ու Հայաստանի Հանրապետության, պատասխանը միանշանակ է։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս շարունակեց․
«Զինվորականը որ գնում է բանակ, մտածո՞ւմ է՝ Հայաստանը պետք է վերանա, ինքը պետք է վերադառնա, առողջ լինի։ Երբ որ ես բանակում ծառայել եմ, գնացել կանգնել եմ պոստ, իմանալով որ ես կարող է չվերադառնամ, ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի քաղաքացու համար, այլ գլոբալ առումով Հայաստանի համար։
Հայաստանի Հանրապետության զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով պաշտպանեն Հայաստանի շահերը»։
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի շահն ավելի բարձր է․ «Քան անհատական իմ շահը։ Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը, անգամ վարկյան անգամ չմտածելով»։