Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
Այսօր համացանց է ներբեռնվել մի տեսանյութ, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ «տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով» վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ֆեյսբուքյան քննարկուներից մեկում օգտատերեից մեկը մեկնաբանություն էր թողել, որ նույնատիպ արարք արձանագրվել է նաև Վայոց Ձորի մարզում։
Սա նշանակում է, որ սադրանքների սեզոնը բացված է, դրա խիստ անհրաժեշտությունը կա, ու պետք է այլ բաներ էլ սպասել․․․ Սա նշանակում է, որ մեր ներսում կա կազմակերպական բջիջ, որը չի զգուշանում ու վախենում․ Ադրբեջանը նման վստահություն չունի մեր ներսում նման օպերացիաներ անելու համար․․․
99 տոկոսով բացառում եմ, որ սադրանքի հետևում ադրբեջանական ծառայություններն են, քանի որ այս պահին Ադրբեջանից հարձակման կամ դիրքավորման նշաններ չեն նկատվում։ Հետևաբար, սադրանքի թիկունքում առավել հավանական է դառնում այլ հետք կամ հետքեր պետք է փնտրել՝ ներքինից մինչև արտաքին․․․
Հատկանշական է, որ սադրանքը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ ռուսական սահմանապահ զորքերը դուրս են բերվում նաև հայ-թուրքական անցակետից, այդ թվում՝ Մարգարայից, և որոշակի դրեյֆեր կան հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ․․․
Ավելին կգրեի, բայց իմաստ չկա․․․
Ու տխրությամբ ասեմ՝ ակնկալիք էլ չունեմ, որ այս սադրանքի իրական պատվիրատուները հրապարակ են բերվելու․․․ Եթե այդպիսի սպասում ունենայի, չէի շտապի որևէ հիպոթեզ գրել․․
Դրա համար էլ անգամ չեմ էլ սպասում, որ խոստացված լրացուցիչ պարզաբանումներում որևէ բան է ասվելու․․․