Ադրբեջանի դրոշը մեքենայի բեռնախցիկին փակցրած և երթևեկած վարորդը ներկայացվել է ոստիկանություն. տեսանյութ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են ՆԳՆ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ