Ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև վեճը ցույց տվեց, թե որքան դժվար կլինի առաջ շարժվել Ուկրաինայի կարգավորման գործընթացում։
Միջադեպի մասին ճեպազրույցում նման գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «անշուշտ ցույց տվեց, թե որքան դժվար կլինի Ուկրաինայի շուրջ կարգավորման ճանապարհին կանգնելը»։
Փետրվարի 28-ին Զելենսկու այցը Վաշինգտոն նշանավորվել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում բուռն խոսակցություններով։
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նախագահների միջև վիճաբանություն էր ծագել, որի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել էր, և ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծել էր, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսևորել և անպատրաստ էր ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։