ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը վստահեցրել է՝ ռազմագերիների հարցը կառույցի օրակարգում է։
ԱԺ-ում խոսելով այս մասին, Հովհաննիսյանն ասել է.
«ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ-ի հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։ Ասել, որ կոնկրետ գործողությունները, քայլերը մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։
Ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»:
Նա վստահեցրել է, որ Բաքվում պահվող գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։