Անցած տարեվերջին բլոգեր և ինֆլյուենսեր Էրիկ Շահբազյանը՝ առավել հայտնի 222lava ծածկանունով, հայտարարել էր, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է խոշոր չափի՝ 109 մլն դրամով։
Նա սպառնացել էր լքել երկիրը, ապա վերջերս հայտարարել, թե իրեն հնարավոր է՝ կալանավորեն։
Պարզվում է, հունվարին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է 222lava-ի նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է ՊԵԿ-ից:
Մեզ նաև հայտնել են, որ բացի նրանից, տուգանվել է ևս 2 բլոգեր:
Նրանք են՝ Տարոն Սարգսյանը (ik-tok-Romantika), որի նկատմամբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 39 միլիոն 246 հազար դրամ հարկային պարտավորություն, և Մարինե Շահվերդյանը («gonchukshop» և «gonchuk_666»): ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից նրան առաջադրվել է 200.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Ինչ վերաբերվում է Էրիկ Շահբազյանին, կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի հիմքով հունվարին ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում»։