Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան:
«Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին՝ և՛ գիշերը, և՛ ցերեկը, հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով, և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»,- գրել է նա: