Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի ենթարկվելուց հետո Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել։

Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Նախագահ Մասուդ Պեզեշքիանը դեռ չի ընդունել Զարիֆի հրաժարականը։

Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը «X»-ում իր հեռանալը բացատրել է իր հասցեին սպառնալիքներով, զրպարտանքներով և ապատեղեկատվությամբ, նշել, որ ի վերջո, որոշել է վերադառնալ համալսարանական աշխատանքի։

Զարիֆն անցած տարվա օգոստոսի սկզբին ստանձնել է փոխնախագահի պաշտոնը Մասուդ Փեզեշքիանի նախարարների կաբինետում, 10 օր անց հրաժարական տվել, սակայն այդ ամսվա վերջին կրկին դարձել է փոխնախագահ։

Քաղաքական գործիչը 2013-2021 թթ. գլխավորում էր երկրի ԱԳՆ-ն և միջուկային գործարքի հարցով գլխավոր բանակցողն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ