Երևանում տղամարդը մետրոյում փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ

ՀՀ-ում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զահազանգել և հայտնել, որ փետրվարի 26-ի առավոտյան ժամը 07:20-ի սահմանում իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի գործողություն։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, փոխհյուպատոսը նշել է, որ անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, որն այնուհետև վագոնում հետևել է իրենց։

Տղամարդը մոտեցել է որդուն, նստել նրա կողքին, որից հետո անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ փոխհյուպատոսն ու տղան հաջորդ կայարանում մետրոյից իջել են, նկատել են, որ տղամարդն այլևս տեսադաշտում չի երևում։

Նույն օրը ժամեր անց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահում տվյալ արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Լոռու մարզում հաշվառված 45-ամյա Դ. Թ.-ին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ