Շտապ վերազինել Եվրոպան. Եվրահանձնաժողովի ղեկավար

 

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն է արել Լոնդոնում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո։ Նա կոչ է արել շտապ վերազինել Եվրոպան։ ԵՀ ղեկավարի խոսքերը մեջբերում է Sky News-ը։

«Մեզ շտապ անհրաժեշտ է վերազինել Եվրոպան»,– ասել է նա:

Նա նշել է, որ մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կքննարկվեն մայրցամաքի ռազմականացման արագացմանն ուղղված միջոցառումները։ Իր խոսքով՝ կարող է կատարվել նաև հարկային քաղաքականության փոփոխություն:

«Բոլոր եվրոպացիները պետք է ներդրումներ կատարեն պաշտպանությունում և բեկում ապահովեն ռազմական արդյունաբերության ոլորտում»,- հավելել է ԵՀ ղեկավարը։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Լոնդոնում Ուկրաինայի հարցով գագաթնաժողով էր տեղի ունեցել, որտեղ հավաքվել էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հետագա քայլերը, թե ինչպես ամրապնդել Կիևի դիրքերը, ազդել Ռուսաստանի վրա և մատակարարումներ հաստատել Ուկրաինային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ