ՀՖՖ ֆեյսբուքյան էջը հայտնում է.
« ՀՖՖ Գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից:
Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից:
Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:
Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը»: