Շուրջ 50 ուղևորներ չեն կարողացել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Մոսկվա թռչել Red Wings ավիաընկերության ինքնաթիռների փոփոխության հետևանքով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանում։
Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ խոսքը Red Wings-ի չվերթի մասին է, որը Մոսկվա էր մեկնում ժամը 13:50-ին (Մոսկվայի ժամանակով 12:50-ին): Տարածված տեղեկությունների համաձայն՝ ավիաընկերությունը փոխել է ինքնաթիռը, և ուղեւորները մնացեն են առանց նստատեղերի։ Օդանավակայանում արգելափակված քաղաքացիների մեջ կա մոտ 20 ռուս:
«Օդանավի փոխարինման անհրաժեշտությունից ելնելով, ավիաընկերությունը ստիպված է եղել ավելի փոքր հզորությամբ ինքնաթիռ ուղարկել»,- հայտնել են ավիաընկերությունից։
Ուղևորներին առաջարկվել է վերադարձնել գումարը առանց միջնորդավճարի կամ տուգանքների, տոմսերի վերաթողարկում այլ ամսաթվերի կամ Վրաստանի այլ քաղաքներից մեկնելու դեպքում։ Վերաթողարկումից և գումարը վերադարձնելուց հրաժարվելու դեպքում ուղևորները կկարողանան թռչել ավելի ուշ չվերթերով:
Red Wings-ը հավելեց, որ «ավիաընկերության ներկայացուցիչները տեղում աշխատում են ուղևորների հետ՝ FAP 82-ի համաձայն մատուցելու բոլոր անհրաժեշտ ծառայությունները, ներառյալ հյուրանոցում տեղավորումը տաք կերակուրներով»: