«Արթմեդում» բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է բուժառուի վրա, որն այրվածքներ է ստացել․ ԶԼՄ

Փետրվարի 27-ին «Արթմեդ» բժշկական կետրոնում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա Լենա Շ․-ի վրա, ինչի հետևանքով կինը այրվածքներով տեղափոխվել է այլ հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դեպքի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ահազանգ է ստացել Ժամը 14։15-ի սահմաններում։ «Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի»,- ասված է հրապարակման մեջ։

Կայքի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Արթմեդ» ԲԿ-ի «օրթոպեդ-վնասվածքաբան, Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով»: Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ