Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ու՞մ էր պետք Սպիտակ տան Օվալաձեւ սրահի «կովբոյ-շոուն»: Իհարկե՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Եթե Վլադիմիր Պուտինը մերժում է ուկրաինական հրադադարի նրա պլանը, իսկ ինքը Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալու պատասխանատվություն չի ստանձնում, պետք է «զոհաբերել» Զելենսկուն, որ, պարզվում է, այնքան էլ «միջակ ծաղրածու» չէ, ինչպես Թրամփն էր կարծում եւ շատ հաջող խաղաց դերը: Մնում է սպասել «թաշկինակի տեսարանին», որ, հավանաբար, կխաղարկվի արդեն կամ Ելիսեյան պալատում կամ Դաունինգ-սթրիթ 10-ում: