![]()
«Փոքր ժամանակ մենք ելույթ ենք ունեցել Երևանյան կրկեսում։ Շատ կցանկանայինք մեր հնարքները ցուցադրել հայ հանդիսատեսին, չէ որ մի բան է դրանք հեռուստացույցով դիտել և լրիվ այլ բան է տեսնել դա իրականում։
Շատ ենք սպասում այդ միջոցառմանը և հաճույքով ելույթ կունենանք հայրենիքում», — ավելի վաղ հայտնել էին Վարդանյան եղբայրները:
Ակրոբատ եղբայրները չեն բացառում, որ ապագայում դպրոց կբացեն Հայաստանում, որտեղ կմարզեն երիտասարդներին։
««Минута славы» նախագիծն այն կետը չէ, որտեղ պետք է կանգ առնել։
![]()
Չեմ բացառում, որ ապագայում մենք սեփական դպրոցը կբացենք և Հայաստանում կզարգացնենք տվյալ ուղղությունը, բայց դրա համար ժամանակ է հարկավոր», — նշեց Անդրանիկը։
![]()