Մարիա Կարապետյանն արձագանքել է Հայկ Մամիջանյանին

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի գրառումը՝ կից տեսանյութով․

«Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը «խիստ» քննադատության է ենթարկել ինձ՝ նախորդ օրը Ազատությանը տված իմ հարցազրույցի համար։
Այս առիթով վերհիշենք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրապարակային փորձերը համատեղել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

Մասնավորապես արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը ասում է․ «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Նա հավելում է, որ «տարածքային ամբողջականությունը սկզբունք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջև հարաբերությունների մասին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ և իր պատմական հայրենիքում կոմպակտ ապրող ժողովրդի միջև»։

Ակնհայտ է, որ այստեղ «պետություններ» ասելով, Սերժ Սարգսյանը նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը, որի տարածքային ամբողջականությունը ահա նաև հրապարակային նա ճանաչում էր՝ առանց շեշտելու, որ հենց Հայաստանի՛ տեսանկյունից սա չի ներառում Լեռնային Ղարաբաղը։

Դրա փոխարեն նա ինքնորոշման իրավունքը նկարագրում է որպես առանձին հարաբերություն և «մայրաքաղաք» ասելով՝ Սերժ Սարգսյանը նկատի ունի Բաքուն, որի նկատմամբ ձեռքի շարժումով դեպի ներքև տեղակայմամբ նա խոսում է կոմպակտ ապրող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ