Հույս ունեմ` Վաշինգտոնում տեղի ունեցածից ճիշտ դասեր կքաղենք. խոսքս ոչ թե իշխանությունների մասին է, որոնք այդպես էլ անում են վերջին 2 տարում, այլ հանրության. Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իհարկե, կարող եք ամենայն ագրեսիվությամբ լծվել ինձ հերթական անգամ թիրախավորելու և պիտակավորելու ազգօգուտ աշխատանքին այս գրառման համար, սակայն պետք է գրեմ.

Իրականում հույս ունեմ, որ մենք երեկ Վաշինգտոնում տեղի ունեցածից ճիշտ եզրակացություններ կանենք և ճիշտ դասեր կքաղենք։ Ըստ որում, խոսքս ոչ թե իշխանությունների մասին է, որոնք այդպես էլ անում են վերջին երկու տարում, այլ հանրության։

Ուկրաինայի հետ հիմա տեղի է ունենում այն, ինչ մեր հանդեպ տեղի է ունեցել 2-4,5 տարի առաջ կուլիսների հետևում։ Ինչքան էլ որ դա տխուր է, սակայն այն մեզ նաև հույս է տալիս, որ դրա նոր փուլ մեր հանդեպ կարող է չլինել։

Հիմա պետք է որ ավելի հասկանալի լինի Հայաստանի վերջին երկու տարվա պրագմատիկ ու խաղաղասիրական օրակարգը։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այն առավել կիրառելի է դառնում։

Այդ քաղաքականությունն ընդունվել է մեզ ցույց տրվող միջազգային աջակցության համեստ չափն ու բնույթը իրատեսաբար գնահատելու և մեր գոյաբանական վտանգները նվազեցնելու հաշվարկի հիման վրա։

Երկար թեմա է, կփորձեմ մյուս շաբաթ ժամանակ գտնել գրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ