Էլինա Ավանեսյանն առաջին հայն է, որ հասել է WTA-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ

Էլինա Ավանեսյանը Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը հասել է WTA-500 կարգի մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ, հայտնում է կազմակերպության կայքը:

Մեքսիկական Մերիդայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետ Ավանեսյանը կամային հաղթանակ է գրանցել ավստրալացի Մայա Ջոնթի դեմ (103-րդ ռակետ) մրցախաղում: 1 ժամ 50 րոպե տևած պայքարում առաջին սեթը 4-6 հաշվով տանուլ տալուց հետո Էլինա Ավանեսյանը հաղթել է 6-2, 6-0 հաշվով:

Կիսաեզրափակիչում Ավանեսյանը կմրցի Էմմա Նավարո (ԱՄՆ) — Զեյնեպ Սյոնմեզ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Այս փուլ դուրս գալով՝ Ավանեսյանն ապահովել է առնվազն 28 հազար 695 դոլար մրցանակային գումար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ