Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տոկունություն և արիություն է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ լեզվակռվից հետո:
Այս մասին հայտում է NewsGeorgia-ն։«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են արյունալի պատերազմը թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրտորեն սպանության մեջ»,-գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում: «Պատերազմի կուսակցության և խաղաղասեր ուժերի միջև պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ ։
Հուսանք, որ այս պայքարը կավարտվի խաղաղության հաղթանակով: Որքան շուտ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, այնքան քիչ ուկրաինացիներ կզոհվեն և նույնքան արագ խաղաղություն կհաստատվի ողջ տարածաշրջանում», — եզրափակել է Կոբախիձեն։