Հայկական շուկան վստահության աստիճան ձեռք կբերի ամերիկյան ներդրողների համար. Ծովինար Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը ողջունելու քայլին:

«2024 թվականի դեկտեմբերի 27-ին«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը:

ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում ողջունել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը, նշելով, որ այն միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրում է տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Սա կարևոր քայլ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության համատեքստում, ինչի արդյունքում հայկական շուկան վստահության աստիճան ձեռք կբերի ամերիկյան ներդրողների համար»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը՝ Ամուլսարում հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը ենթադրում է տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք աշխատատեղեր կստեղծեն և կապահովեն Միացյալ Նահանգների և Հայաստանի բարգավաճումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ