Դիվանագիտությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով Թրամփ-Զելեսնկի վերջին հանդիպմանը տեղի ունեցածին:
«Կարևոր էր ԱՄՆ նախագահի հետ խոսելիս չբանակցել թույլի դիրքերից և թույլ չտալ սեփական անձի հանդեպ վիրավորական պահվածք։ Հետաքրքիր է, որ հանդիպումից հետո Թրամփը անձնապես չվիրավորեց Զելենսկիին`ինչպես նախկինում` ուղղալի ասելով, որ նա չի ուզում գնալ խաղաղության։ Սակայն, իմ կարծիքով, Սպիտակ տանը զրույցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարը պետք է գովաբաներ Թրամփին`միևնույն ժամանակ ցույց տալով Պուտինի վերաբերմունը հենց ԱՄՆ նախագահի հանդեպ։
Բավական էր ասել Վենսին, որ ի տարբերություն Պուտինի պրոպագանդիստների, ինքը շնորհակալ է Թրամփին և երբեք թույլ չի տվել իրեն անձնապես վիրավորել ոչ Թրամփին, ոչ Վենսին։ Իսկ ռուսական պետական ալիքներով Թրամփի և առաջին տիկնոջ, ինչպես նաև նույն Վենսի հանդեպ վիրավորանքները, մեղմ ասած, ոչ եթերային էին`մինչև ՌԴ֊ԱՄՆ նոր շփումները։
Չեմ կարծում, որ դրանից հետո Թրամփը կարող էր եթերում պաշտպանել Պուտինին։ Դիվանագիտությունը նուրբ արվեստ է և պետք է լինել ուժեղ կամքով և զուրկ ցանկացած էմոցիաներից»։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ էր անցել, վիճաբանություն էր սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել էր Թրամփին ու սկսել էր հակադարձել, ինչը զայրացրել էր նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։
Տեղի ունեցածից հետո Թրամփը հայտարարել էր.
«Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո հետևյալ գրառումն էր արել.
«Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն Դոնալդ Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»: