Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել:
Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա գիտակից է, սակայն երիկամային անբավարարության նշաններ է ցույց տալիս։
Շնչառական վարակի պատճառով 88-ամյա պոնտիֆիկոսը փետրվարի 14-ից հոսպիտալացվել է: Նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել։