ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Պապոյանը:
«Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային գործընկերների աջակցությամբ շուտով կունենան կաթիլային ոռոգման համակարգ, արևային էներգիայի պանելային համակարգ և գյուղտեխնիկա։
Գյուղում այս պահին «16 մլն-ի ծրագրով» կառուցվում է 10 տուն, սուբվենցիայով՝ մանկապարտեզ և պետական բյուջեի միջոցներով՝ դեպի գյուղ տանող ամբողջովին նոր ճանապարհ»։