Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որոնք հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում գտնվող հայ գերիների մասին։
«Բայց մի բան ուզում եմ արձանագրենք՝ աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք և ձևակերպեցինք՝ հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ։ Այս համատեքստում և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք։ Սենտիմենտները` սենտիմենտներ, բայց նաև պետք է գործենք բանաձևերով և մենք փորձում ենք գործել բանաձևերով։
Բոլոր բանակցություններում գերիների հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, որովհետև քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում։
Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններվ սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն։ Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»,- ասել է Փաշինյանը։