Կարծում եմ, որ Մարտի 1-ի գործում իրավական գնահատականի արժանացնելու և հետաքննելու հանգամանքներ կան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում տեղի է ունցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին երբ քննարկել ենք Գլխավոր դատախազի թեկնածությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը և ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առջադրել եմ:
Ըստ էության տեղի է ունեցել հետևյալը. բռնի ուժով բանակի, հանցավոր միավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և տեղի են ունեցել սպանություններ: Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք և իրավական գնահատական ստանա: Դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները:
Գործերը պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։ Ինչքան հնարավոր է բացահայտել»,- ասել է վարչապետը: