Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը չպետք է ագրեսիվ պահվածք դրսևորեր․
«Ագրեսիվ պահվածքով չես կարող ստիպել ուրիշներին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին, Fox News-ի հարցին՝ ներողություն խնդրելու մասին, ասել է, որ «չի կարծում, որ վատ բան է արել»։