ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել ամերիկացի առաջնորդից։
Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ դեռ չի հասկացել, թե ինչ սխալ է արել։
«Ես վստահ չեմ, որ մենք վատ բան ենք արել», — ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Թրամփի հետ վեճը «ձեռնտու չէ» ոչ ԱՄՆ-ին, ոչ Ուկրաինային։
Զելենսկու և Սպիտակ տան ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում։ Լրատվամիջոցների հետ զրույցում ուկրաինացի քաղաքական գործիչը բազմիցս ընդհատել է Թրամփին կամ կոպիտ պատասխանել տեղի լրագրողների հարցերին։