Ֆեսբուքյան օգտատեր Լիանա Խաչատրյանը ահազանգել էր, որ Երևանի ավտոբուսներից մեկում իրեն կողոպտել են։
Նրա խոսքով՝ համար մեկ ավտոբուսում ժամը 16։30-ից մինչև 17։00 ժամանակահատվածում տղամարդ գրպանահատը իր պայուսակից գողացել է դրամապանակը։
«Ո՛չ վարորդը, ո՛չ մարդիկ ձայն չհանեցին։ Երեկվանից ձայնագրություն էր տարածվում, որ քաղաքապետարանի աշխատողները օնլայն հետևում են ավտոբուսներին և ամեն ինչ տեսնում են ու ասում էին, որ իրենց մարդիկ են տրանսպորտի մեջ։ Կարող է այդ գրպանահատները ձեր մարդիկ են, ու այդ ձևով եք պակասորդը լրացնում։ Եթե ձեր մարդիկ չեն, ապա նշված ավտոբուսի տեսախցիկները ստուգեք ու բռնեք»,- գրել էր նա։
Այսօր արդեն վերջինս հայտնել է, որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի անվտանգության բաժին պետ Վ. Պապյանը տեղեկացրել է, որ տեսաձայնագրությունը վերծանել են։
«Գրպանահատին գտել են, ինձ կտրամադրեն ընթացակարգի համատասխան, օրենքի սահմաններում։ Ես իմ բողոքը կներկայացնեմ ոստիկանություն՝ իմ ձեռքում ունենալով փաստեր։ Շնորհակալություն պետական կառույցի աշխատակիցներին խնդիրն արագ արձագանքելու և օպերատիվ աշխատելու համար։
Մի խնդրանք ոչ մի քաղաքական ուժ թող չշահարկի միջադեպը իր օգտին, քանի որ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ հանդիսանում։ ՀՀ քաղաքացի՝ ով պետության հետ աշխատելով իր շահը կարող է պաշտպանել»։